ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մինչև 136 տարվա ազատազրկում է սպառնում` առաջադրված 34 հոդվածներով։ Այս մասին գրում է Fox News հեռուստաալիքը։ Լրագրողները ենթադրում են, որ իրական պատիժը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի քիչ կլինի:
Ընդ որում նշվում է, որ Նյու Յորքի օրենսդրության համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահին վերագրվող բիզնես փաստաթղթերի կեղծումը համարվում է զանցանք, բայց մեկ այլ հանցագործությունը կոծկելու փորձի դեպքում, զանցանքը բարձրանում է հանցավոր արարքի աստիճանի