ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ տարածքում հայտնաբերված ու ձերբակալված ադրբեջանցի զինծառայողների դեպքին ու այն հարցին՝ կա արդյոք գործընթաց նրանց Ադրբեջանում պահվող գերիների հետ փոխանակելու ուղղությամբ։
«Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը իր ծառայակցի հետ ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների ու նվաստացումների ենթարկվելու պատճառով։ Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ Միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորություններով, եթե անձը չի ցանանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարղ նրան վերադարձնել։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկորրդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած, սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»,- ասաց Փաշինյանը։