Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

Հայաստանի տարածք մտած 2 ադրբեջանցու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի տարածք մտած 2 ադրբեջանցու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

2023 թվականի ապրիլի 11-ին որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Ագշին Բաբիրովին ներկայացվել է մեղադրանք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2023 թվականի ապրիլի 14-ին հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Հուսեյն Ախունդովին ներկայացվել է մեղադրանք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատախազությունը նշված հարցի կապակցությամբ պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img