Հայաստանի Մեծամորի ատոմակայանում վերանորոգման նոր փուլ է, սկսվել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման, այսինքն` պողպատի ջերմային մշակման աշխատանքները։ Ատոմակայանից հայտնում են, որ թրծաթողման աշխատանքները կատարում են ատոմային ոլորտի լավագույն մասնագետները` ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ–ն, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մաս է կազմում։
Նշվում է, որ թրծաթողումը թույլ կտա 80-85%-ով ելակետային վիճակի վերադարձնել ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը։ Այս ընթացակարգի իրագործումը հնարավորություն կտա Հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչև 2036 թվականը:
Թրծաթողման աշխատանքների նախապատրաստումը տևել է գրեթե մեկուկես տարի:
Այժմ թրծաթողման համար նաատեսված սարքավորումը տեղադրվել է կորպուսի իրանի մեջ, ավարտվել են վերջնական ստուգումները և սկսվել է տաքացումը։