Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ին կմեկնարկեն 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

«Արմենպրեսը» ներկայացնում է Հայաստանի մարզիկների ժամանակացույցը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ունի 17 անդամ։

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

Հուլիսի 24-ին որակավորման փուլի արգելքը կփորձի հաղթահարել Հայաստանի միակ մարմնամարզիկը` Արթուր Դավթյանը: Մարմնամարզիկները պայքարը կսկսեն լուսաբացին՝ Երևանի ժամանակով 05:00-ին:

Հուլիսի 25-ին Օլիմպիական խաղերում սկսվում է բռնցքամարտի մրցաշարը: Երևանի ժամանակով 07:15-ից սկսած իր ուժերը կչափի 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Նույն օրը որակավորման փուլից կսկսի հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` ատրճանակ, 10 մետր:

Հուլիսի 26-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից երկուսը` 52 կգ Կորյուն Սողոմոնյանը և 75 կգ քաշային Արման Դարչինյանը կփորձեն դուրս գալ հաջորդ փուլ: Բռնցքամարտիկների մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին:

Նույն օրը պայքարի մեջ կմտնի նաև 73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Նրա մրցման մեկնարկը լուսադեմին 06:00-ից է:

Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը:

Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից:

Հուլիսի 28-ը լողորդ Վարսենիկ Մանուչարյանի մրցման օրն է: Նա ուժերը կչափի 50 մետր ազատ ոճում: Մրցումը կմեկնարկի 14:00-ին:

Հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ): Պայքարը կսկսվի 14:00-ից:  

Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարի մեջ մտնում է Արմեն Մելիքյանը: Գոտեմարտերը մեկնարկում են 06:00-ից:

Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում գոտեմարտերը կկայանան օգոստոսի 3-ին:

Օգոստոսի 3-ին ատլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը:

Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):

Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին:

Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:

Հայաստանը ներկայացնող մարզիկների ելույթները կցուցադրի Հանրային հեռուստաընկերությունը:

Հավելենք, որ Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img