Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել Է իր պաշտնում պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար, որոնք սահմանված են Թեհրանի դեմ: Այդ մասին նա հայտարարել Է երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեիի կողմից նախագահի հաստատման արարողության ժամանակ, որը տեղի Է ունեցել օգոստոսի 3-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կաշխատենք պատժամիջոցների վերացման համար, սակայն մտադիր չենք ժողովրդի կենսամակարդակը կապել արտասահմանյան պետությունների կամքի հետ»,- մեջբերում Է Ռայիսիին ISNA գործակալությունը: Նրա խոսքով՝ «բյուջեի պակասուրդ, ներդրումային շուկայի կայունացում, աշխատանք կորոնավիրուսի սպառնալիքների դեմ եւ բնակչությանը ջրով եւ Էլեկտրականությամբ ապահովում. սրանք այն գլխավոր խնդիրներն են, որոնք անհրաժեշտ Է շտապ լուծել»: