Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումն անհրաժեշտ Է համարում թալիբների կողմից նշանակված Ամիր Խան Մութաքիի կառավարության արտաքին գործերի նախարարի այցերը Ռուսաստան, Չինաստան եւ Իրան, բայց այդ պլանների մշակումը պետք Է ընթանա այդ երկրների հետ համատեղ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես անհրաժեշտ եմ համարում այցերն այդ երկրներ եւ դրանց հետ քաղաքական հարաբերությունների պահպանումը, բայց դա պետք Է լուծվի այդ երկրների հետ երկկողմ կապերի ընթացքում: Այցերը պլանավորվում են, բայց դրանք երբ պետք Է կայանան, լուծվելու են երկկողմ մակարդակով, երկրները երկկողմ մակարդակով պետք Է քննարկեն այդ այցը»,-նշել Է Շահինը:
Խոսելով Աֆղանստանի արտասահմանյան ներկայացուցչությունների աշխատակիցների կազմի փոփոխության հնարավորության մասին՝ նա նշել Է, որ փոփոխություններն արվելու են այդպիսի անհրաժեշտության առկայության դեպքում՝ կախված ԱԳ նախարարության նոր ղեկավարության որոշումներից:
Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է:
Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու Է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: ԱԳ նախարարության ղեկավարն Է դարձել Ամիր Խան Մութաքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: