Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Վոլոդյա Ավետիսյանի և Արման Դավթյանի գործերով ՄԻԵԴ-ն արձանագրել է իրավունքի խախտում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով (մայիսի 3) և Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով (մարտի 1) վճիռներ, որոնցում արձանագրել է իրավունքի խախտում. տեղեկացնում են Հայաստանի հելսինկյան կոմիտեից:

Դիմումատուների շահերը թե՛ ներպետական դատարաններում, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Վոլոդյա Ավետիսյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է իրավունքի խախտում 2022 թ. մայիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտում։

Դիմումատուն հայց էր ներկայացրել ներպետական դատարան՝ նշելով, որ 2013-2015թթ․ ընթացքում գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գերբնակեցված և անմարդկային պայմաններում գտնվող խցում։ Միաժամանակ դատարանից խնդրել էր ճանաչել իրավունքի խախտումը, վերացնել այն և տրամադրել փոխհատուցում խախտված իրավունքի համար։ Սակայն դատարանները հայցադիմումը վարույթ չէին ընդունել և գործը չէին քննել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել էր, որ խցերը, որտեղ պահվել է դիմումատուն, գերբնակեցված են։ Բանտում նաև չի եղել կենտրոնական օդափոխության համակարգ, խցերն օդափոխվել են պատուհանների և օդափոխիչների միջոցով: Ջեռուցման համակարգի բացակայության դեպքում խցերը ջեռուցվել են էլեկտրական վառարանների միջոցով։ Բանտում անընդհատ գարշահոտ է տիրել։

Կալանավորված անձինք ամբողջ օրն անցկացրել են խցերում՝ բացառությամբ զբոսանքի համար նախատեսված մեկ ժամը և քննչական գործողություններին մասնակցության ժամանակահատվածը։ Խցակիցներից ոմանք խցերում ծխել են։ Խցերում հաճախ հանդիպել են ոջիլներ, ուտիճներ և այլ միջատներ, սակայն բանտի ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկել դրանք վերացնելու համար։

Արման Դավթյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է իրավունքի խախտում 2022 թ. մարտի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածի խախտում։

2011թ․ Արման Դավթյանը տարվել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ մի քանի ոստիկանների կողմից նա ենթարկվել է բռնության՝ ցուցմունք ստանալու նպատակով։ Դիմումատուին ծեծի են ենթարկել ռետինե մահակներով և մանրահատակի տախտակներով, ինչի հետևանքով կոտրել է մատը, ինչպես նաև էլեկտրահարել են էլեկտրական սարքով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում բովանդակային և ընթացակարգային իմաստով։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img