ՀՀ նախարարներից ոչ-ոք չհամաձայնեց հանդիպել ընդդիմադիր պատգամավորների հետ։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «նախարարները փախած են ու ռիսկ չեն անում հանդիպել պատգամավորների հետ»։
Նա երթի մասնակիցներին կոչ արեց շարունակել ընթացքը։ «Սա է իրականությունը, թող բոլորը տեսնեն՝ իմանան։ Իրենց օրը սկսում և անցնում է ոստիկանական շթերի հետևում։ Եթե պետական շենքերում չեն ընդունում, կարող ենք գնալ իրենց տները, թող ոստիկանական շթերը տանեն իրենց տների դիմաց։ Երկար փախել չեք կարողանալու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։