Ընդդիմադիրները այս պահին ՀՀ կառավարության շենքի մոտ են։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը, եկել են Կառավարությանն ավելի մոտիկից ու հստակ ներկայացնելու իրենց պահանջները և հայտարարության կետերը։
Նշենք, որ Կառավարության մոտ մեծ թվով ոստիկաններ կան՝ ռետինե մահակներով և սաղավարտներով։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ շրջափակում են Կառավարության շենքը՝ փակելով բոլոր մուտքերը։ Նա հորդորեց ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չմտնել։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր ԱԺ արտահերթ նիստ, սակայն քվորում չլինելու պատճառով այն հետաձգվեց։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստը կարող է շարունակվել այնքան, քանի դեռ քվորում չի ապահովվել, սակայն ոչ ավել քան 4 ժամ։